• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ դեսպան Յուրի Բաբախանյանի ուղերձը

21 սեպտեմբերի, 2021
Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ դեսպան Յուրի Բաբախանյանի ուղերձը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Տիկնայք և պարոնայք,

Այսօր մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձը: Այս նշանավոր կապակցությամբ շնորհավորելով բոլորիս՝ առաջին հերթին գլուխ եմ խոնարհում Անկախության համար մարտնչած և Անկախության երեսունամյա պատմությունը կերտած հերոսների առջև:

Անցած 30 տարիների ընթացքում մենք դիմագրավեցինք բազմաթիվ մարտահրավերների՝ պատերազմներ, շրջափակում, էներգետիկ և տնտեսական ճգնաժամ և այլն.:

Սակայն, համոզված եմ, որ այդ դժվարությունները չեն կարող կոտրել 5000 տարվա պատմություն ունեցող և շատ ավելի մեծ փորձություններով անցած հայ ժողովրդին։

Ինչպես անկախության ձեռք բերման բախտորոշ օրերին և դրան հաջորդող դժվար տարիներին, այսօր էլ մեր պետության առջև կան մարտահրավերներ, որոնց հաղթահարման բանալին գտնվում է բացառապես մեր ձեռքերում։ Այսօր ամեն հայ աշխարհի ցանկացած անկյունում պետք է նպաստի Հայրենիքի հզորացմանն ու զարգացմանը:

Այսօր, ավելի քան երբևէ, մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր պատասխանատվությունը՝ անշեղորեն և հետևողականորեն պահպանելու և ամրապնդելու Հայաստանի անկախությունը, պետականությունն ու ինքնիշխանությունը: 

Պատմությունը մեզ չի ների, եթե լիարժեք չօգտագործենք ժամանակակից դեմոկրատական պետություն ստեղծելու մեզ տրված բացառիկ հնարավորությունը: Մենք չենք վախենում մարտահրավերներից և պատրաստ ենք դրանց դիմակայել:

Սիրելի բարեկամներ,  իր հազարամյա պատմության ընթացքում հայ ժողովուրդը բազմիցս ապացուցել է սեփական հողի վրա խաղաղ ապրելու և արարելու իր անկոտրուն կամքը:

Մեր երազանքն է՝ կառուցել դեմոկրատական և խաղաղասեր պետություն, սակայն դա չի նշանակում, որ մենք չենք կարող պաշտպանել մեր Հայրենիքը և ապագան արտաքին ոտնձգություններից:

Համոզված եմ, որ մեր ժողովրդի հավաքական ներուժի և մեր իրական դաշնակիցների հետ համագործակցության շնորհիվ մենք կհաղթահարենք մեզ պարտադրված բոլոր մարտահրավերները և ուժեղ, արդար և բարեկեցիկ երկիր կկերտենք ներկա և գալիք սերունդների համար:

Կեցցե՛ անկախ Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե՛ մեր ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: